Միջազգային

Ուկրաինան ԱՄՆ-ից 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ է ստացել

Ուկրաինան ԱՄՆ-ից 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ է ստացել

ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ևս 1,7 մլրդ դոլար դրամաշնորհային օգնություն։ Այդ մասին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը գրել է Թվիթերում ։

«1,7 մլրդ դոլար դրամաշնորհային օգնությունն ուկրաինական բյուջե է մուտք գործել Համաշխարհային բանկի նպատակային հիմնադրամից և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից։ Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի՝ արդեն երկրորդ դրամաշնորհն է։ Օգնության ընդհանուր գումարը կազմել է 3 մլրդ դոլար»,- նշել է վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական