Միջազգային

«Ուկրաինան միլիոնանոց բանակ է հավաքում». Ուկրաինայի ՊՆ

«Ուկրաինան միլիոնանոց բանակ է հավաքում». Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են զինծառայության զորակոչել մինչև մեկ միլիոն մարդու՝ երկրի հարավային տարածքները ազատագրելու նպատակով: Այս մասին բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ։

«Դա անհրաժեշտ է մեր երկրին։ Նախագահը ԶՈՒ գլխավոր հրամանատարին հանձնարարել է պլան մշակել, որից հետո գլխավոր շտաբը կկատարի համապատասխան աշխատանք և կտեղեկացնի, թե ինչ պետք է անենք՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Նախարարն ընդգծել է, որ այդ տարածքները կարևոր դեր են խաղում նաև երկրի տնտեսության համար։

Նա հավելել է, որ Ուկրաինայի ԶՈՒ առջև ծառացած խնդիրների կատարմանը կնպաստեն արևմտյան սպառազինությունները: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական