«Փետրվարի 24-ից ի վեր օտարերկրյա դոնորները Ուկրաինային տրամադրել են 10,88 միլիարդ դոլար՝ պետբյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար, իսկ վերջին շրջանում նման միջոցների հոսքն ավելացել է»․ այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Փետրվարի 24-ից հուլիսի 5-ը միջազգային գործընկերների կողմից պետական բյուջեի ֆինանսավորման ծավալը կազմել է 322,5 մլրդ գրիվնա (10,88 մլրդ դոլար)»,- գրել է նա իր Telegram-ալիքում։