Միջազգային

Ուկրաինան սկսել է էլեկտրաէներգիա արտահանել ԵՄ

Ուկրաինան սկսել է էլեկտրաէներգիա արտահանել ԵՄ

Ուկրաինան սկսել է էլեկտրաէներգիայի «զգալի արտահանում» դեպի ԵՄ։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր ևս մեկ նշանակալից քայլ է կատարվել Եվրամիության հետ մեր մերձեցման հարցում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ էլեկտրաէներգիա է մատակարարվում Ռումինիային։ «Եվ սա միայն առաջին փուլն է, մենք պատրաստվում ենք ընդլայնել մատակարարումները»,- հավելել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական