Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի սկզբից ի վեր իրականացրել են գերիների ամենամեծ փոխանակումը։ 144 ուկրաինացի վերադարձել է հայրենիք։ Նրանցից 95-ը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանած զինվորներ էին, այդ թվում՝ Ազովի գնդի 43 զինծառայող։
Գործընթացի տեսանյութը նախօրեին հրապարակել էր Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին և ինքնահռչակ Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հաստատել են, որ փոխանակումը տեղի է ունեցել։
«Ազովստալ»-ը պաշտպանած և մայիսի կեսերին հանձնված մոտ 2500 ուկրաինացի զինվորական դեռևս գտնվում են ռուսական գերության մեջ։