«Ռուսաստանը ձգտում էր հասնել Եվրոպայի «ֆինլանդիզացիային», այսինքն, չեզոք դիրքի՝ հարևանների նկատմամբ, բայց, փոխարենը, կստանա «նատօիզացիա». այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մադրիդում, դաշինքի գագաթնաժողովի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ։
«Դա պետք է արվի՝ Եվրոպան անվտանգ պահելու համար: Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է»,- ուրվագծել է Բայդենը: