Միջազգային

Ինդոնեզիայի նախագահը ժամանել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայի նախագահը ժամանել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն չորեքշաբթի ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Նախագահ Վիդոդոն և նրա կինը հատուկ գնացքով ժամանել են Լեհաստանից Կիև»,- ասվում է Ինդոնեզիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։ Երկրի ղեկավարը կեսօրին կհանդիպի Զելենսկու հետ, կնոջ հետ կայցելի Իրպին քաղաք և մի շարք բժշկական հաստատություններ։

Վիդոդոն Ասիայի առաջին ղեկավարն է, ով պատերազմից ի վեր առաջին անգամ այցելում է Կիև։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական