ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրներ, Ուկրաինայի մշտական ներկայացուցչի հետ համատեղ, հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածները՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»: Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ալբանիան Ռուսաստանից պահանջել են՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ԱԽ նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել՝ Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից։
Joint 🇦🇱🇮🇪🇳🇴🇬🇧🇺🇸& 🇺🇦statement on recent developments in #Ukraine. It condemns in the strongest terms:
— The UN Times (@TheUNTimes) June 29, 2022
– the killing of civilians as a result of missile attacks
– all violations of int’l humanitarian law.
And demands immediate cessation of hostilities by #Russia against Ukraine. pic.twitter.com/QsmcEG9VeM