Միջազգային

Զելենսկին հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման տեսանյութը

Զելենսկին հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման տեսանյութը

«Ռուսաստանը հունիսի 27-ին միտումնավոր հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքի «Ամսթոր» առևտրի կենտրոնի վրա»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հունիսի 28-ի երեկոյան, նախագահի աշխատակազմի YouTube-ալիքում հրապարակված տեսաուղերձի ժամանակ։ 

«Մենք ունենք բոլոր այն ապացույցները, թե ինչ են անում  ռուս զինվորականները մեր ժողովրդի դեմ: Այսօր ես ուզում եմ այս կոչը ավարտել նման ապացույցներից մեկով, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խաբել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության մասով: Ռուսական հրթիռը խոցել է հենց այս օբյեկտին, նպատակաուղղված։ Ակնհայտ է, որ պատվեր է եղել, որ այս հրթիռի համար ռուս մարդասպանները ստացել են նման կոորդինատներ: Նրանք ցանկանում էին հնարավորինս շատ մարդ սպանել խաղաղ քաղաքում, սովորական առևտրի կենտրոնում», - ասել է Ուկրաինայի նախագահը: .

Ուղերձի վերջում հրապարակվել է տեսանյութի մի հատված, որն արձանագրել է հրթիռի խոցման պահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական