ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ուկրաինային տրամադրվող 450 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն կներառի զենք-զինամթերք, ռազմական ու քաղաքացիական տեխնիկա, այդ թվում՝ նոր բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգ, հրետանային համակարգերի արկեր և պարեկային նավակներ։