Միջազգային

Ուկրաինան ետ է քաշում զորքերը Սևերոդոնեցկից ու նահանջում

Ուկրաինան ետ է քաշում զորքերը Սևերոդոնեցկից ու նահանջում

Ուկրաինական զորքերը նահանջում են Սևերոդոնեցկից և դիրքավորվում ավելի բարենպաստ դիրքերում։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերխի Գայդայը։ Նրա խոսքով՝ քաղաքի պաշտպանները կնահանջեն ավելի ամրացված դիրքեր։

«Ցավոք սրտի, մենք ստիպված կլինենք հետ քաշել մեր տղերքին... Հիմա այն իրավիճակն է, որ անիմաստ է մնալ քանդված դիրքերում, քանի որ ամեն օր չամրացված տարածքներում զոհերի թիվն աճում է։ Ուստի որոշվեց, որ այնտեղ գտնվող մեր պաշտպանները նահանջեն նոր դիրքեր և այնտեղից նորմալ լիարժեք ռազմական գործողություններ վարել», - նշել է Գայդայը։ 

Գայդայը հայտնել է, որ քաղաքի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերվել է, տների 90%-ը վնասված կամ քանդված է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական