Միջազգային

Ուկրաինայում կալանվել է ռուս գործարարի 34 մլն դոլարի ունեցվածքը

Ուկրաինայում կալանվել է ռուս գործարարի 34 մլն դոլարի ունեցվածքը

Ուկրաինայի իշխանությունները բռնագրավել են ռուս գործարարի մոտ 34 միլիոն դոլարի ունեցվածքը՝ նրան մեղադրելով մանրացված քարի և ավազի ապօրինի արդյունահանման, ինչպես նաև՝ ֆինանսական հանցագործությունների մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գործարարի դեմ քրեական գործ է հարուցվել ապօրինի հանքարդյունաբերության, հարկերից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման հոդվածներով։ Քննիչների տվյալներով՝ նա Կիևի և Ժիտոմիրի շրջաններում զբաղվել է մանրացված քարի և ավազի արդյունահանմամբ, իսկ ստացված միջոցները դուրս է բերել Ռուսաստան, ինչպես նաև՝ Դոնեցկ և Լուգանսկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական