Միջազգային

Ռուսական բանակը 5 կմ առաջ է շարժվել դեպի Լիսիչանսկ

Ռուսական բանակը 5 կմ առաջ է շարժվել դեպի Լիսիչանսկ

Բրիտանական հետախուզության այսօրվա զեկույցում ասվում է, որ հունիսի 19-ից ռուսական զորքերը ավելի քան 5 կմ առաջ են շարժվել դեպի Լիսիչանսկ՝ Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքը, որը դեռևս մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:

«Որոշ ուկրաինական ստորաբաժանումներ նահանջել են՝ հավանաբար շրջապատումից խուսափելու համար»,- ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի բարելավված դիրքն այս հատվածում, հավանաբար, վերջին համալրումների և հրետանու կրակի բարձր կենտրոնացման արդյունք էր»:

Ըստ բրիտանացի զինվորականների՝ ռուսական բանակը «աճող ճնշում է գործադրում Լիսիչանսկ-Սևերոդոնեցկի ճանապարհի վրա»։ «Սակայն Դոնեցկի շրջանի արևմուտքը գրավելու փորձերը դեռ ապարդյուն են», - ասվում է զեկույցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական