Գերմանական BILD լրատվականի փորձագետ Ռյոպկեի կարծիքով՝ Ուկրաինայի արևելքում մեծ «կաթսա» է ձևավորվում, և Ռուսաստանը կարող է հազարավոր գերիներ վերցնել։
«Ռուսական բանակը Լուգանսկի շրջանում գրավել է ևս չորս գյուղ՝ փակելով Զոլոտե և Գորսկոե գյուղերի շուրջը գտնվող «կաթսաները»։ Նրանք, ովքեր չեն հասցրել դուրս գալ, այժմ շրջափակման մեջ են։ Ռուսաստանը պնդում է, որ 5500-7500 ուկրաինական զինծառայողներ տեղակայված են Լիսիչանսկում, Սևերոդոնեցկում, Գորսկիում և Զոլոտեում»,- թվիթերում գրել է Յուլիան Ռյոպկեն: