Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։