Միջազգային

Ռուսական զորքերը մոտենում են Լիսիչանսկին

Ռուսական զորքերը մոտենում են Լիսիչանսկին

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ ռուսական զորքերը մոտենում են Լիսիչանսկին՝ ամրանալով մոտակա բնակավայրերում։ 

Նրա խոսքով՝ քաղաքը հրետակոծվում է հրետանու, տանկերի, ավիացիայի կողմից։ Հրթիռային հարվածներ են հասցվել ոստիկանության, դատախազության և ԱԱԾ-ի շենքերին։ Առնվազն երեք խաղաղ բնակիչ վիրավոր է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական զորքերը որոշակի հաջողության են հասել հարավում՝ դեպի Լիսիչանսկ առաջխաղացման ժամանակ։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական