«Կիևին ԱՄՆ-ի ծրագրած 7,5 միլիարդ դոլարի օգնությունը բավարար չի լինի»,- ասում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
«Ուկրաինայի իշխանությունները ստիպված են ամսական մինչև 5-6 միլիարդ դոլար ծախսել այս պատերազմը կառավարելու համար»,- երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը։
Փաուերի խոսքերով, ծախսերը «ապշեցուցիչ են, և նույնիսկ 7,5 միլիարդ դոլարը, որը ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է հատկացնել Ուկրաինային, բավարար չեն լինի պատերազմի ծախսերը հոգալու համար: Այս գումարը չի բավականացնի, ապագայում էլ ուղղակի բյուջետային աջակցություն է պահանջվելու»,- ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը։