Միջազգային

Գերմանիան նոր ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինային

Գերմանիան նոր ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինային

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինա կուղարկի 30 «Հեպարդ» ինքնագնաց զենիթային մեքենաներ, 3 «Մարս» բազմակի հրթիռային համակարգեր և IRIS-T հակաօդային պաշտպանության միջոց:


Գերմանիայի կառավարությունը հավատարիմ է եղել Ուկրաինային պաշտպանական աջակցության մանրամասները չհրապարակելու քաղաքականությանը: Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հրապարակեց Ուկրաինային արդեն հասցված ռազմական օգնության և մատակարարումների ցուցակը, որոնք Բեռլինը պատրաստվում է իրականացնել ապագայում։


Մինչ այժմ առաքված զենքերը ներառում են 3000 «Պանցերֆաուստ» արկ, 100 հազար ձեռքի նռնակ, 2700 «Ֆլայգերֆաուստ», 500 «Ստինգեր» զենիթային հրթիռ, 100 գնդացիր և 16 միլիոն փամփուշտ: Բացի այդ՝ 23000 մարտական ​​սաղավարտ, 178 մեքենա, 1200 հիվանդանոցային մահճակալ, դաշտային հոսպիտալ և շատ ավելին:


Գերմանիան դեռ նախատեսում է Ուկրաինա ուղարկել, ի թիվս այլ բաների՝


• 10000 միավոր հրետանային զինամթերք

• 53000 հատ հակաօդային զինամթերք

• 5,8 միլիոն փամփուշտ

• 7 ինքնագնաց հաուբից 

• 5000 մարտական ​​սաղավարտ

• 40 հետախուզական անօդաչու թռչող սարք

• 10 զրահամեքենա

• 4 սակրավոր ռոբոտ

• 65 սառնարան բժշկական պարագաների համար

• 54 զրահափոխադրիչ՝ զենքերով

• 30 «Հեպարդ» զենիթային տանկ, այդ թվում՝ մոտ 6000 զինամթերք

• 1 SAM «Iris-T» SLM

• 1 հրետանային հետագծման ռադար «Կոբրա»

• 80 հատ Toyota պիկ-ապ

• 3 բազմակի հրթիռային կայան՝ զինամթերքով

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական