Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ովքեր անցյալ շաբաթ այցելել էին Կիև, մերժել են Կիևին զենքի արագ մատակարարումները: Այդ մասին գրել է The Los Angeles Times-ը՝ իր կիրակնօրյա հոդվածում:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ եվրոպական կառավարությունները «հոգնել են Ուկրաինայից», քանի որ պատժամիջոցների ճնշումը, որը նրանք ստիպված էին գործադրել Ռուսաստանի վրա, հարվածում է նաև իրենց։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իմաստն այն է, որ դրանք կաշխատեն միայն այն դեպքում, երբ մեզ նույնպես չվնասեն»,- եզրակացնում է հոդվածագիրը։
Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երեք խոշոր պետությունների ղեկավարները եկան Կիև և կրկին աջակցություն հայտնեցին Ուկրաինային, այնուամենայնիվ, նրանք չտվեցին երաշխիքներ՝ արագացնելու ռազմական մատակարարումները։