Միջազգային

Ուկրաինան այս շաբաթ կստանա ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ

Ուկրաինան այս շաբաթ կստանա ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ

Bloomberg գործակալության աղբյուրները հայտնում են, որ Եվրամիության անդամ 27 երկրներ մտադիր են այս շաբաթ պաշտոնապես Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Երկուշաբթի օրը ԵՄ դեսպանների հանդիպմանը ոչ ոք դեմ չի արտահայտվել որոշմանը:

Դաշինքը մտադիր է նաև պաշտպանել Եվրահանձնաժողովի կարծիքը՝ Մոլդովային և Վրաստանին ևս թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, եթե կողմերը նախ և առաջ կատարեն անդամակցությանը վերաբերող կոնկրետ, լրացուցիչ պայմանները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական