Միջազգային

Վարշավայում կբացվի ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես

Վարշավայում կբացվի ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես

Այսօր Վարշավայում կբացվի ուկրաինական զորքերի կողմից ոչնչացված ռուսական զինտեխնիկայի ցուցահանդեսը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ լեհական «Polsat News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռեզնիկովն ասել է, որ ռուս գեներալներն ուզում էին իրենց տանկերը տեսնել Լիսաբոնում. «Եվ մենք կօգնենք, որպեսզի ռուսական տանկերը լինեն Եվրոպայում, բայց՝ բեկորների տեսքով»,- հավելել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ ավելի ուշ նմանատիպ ցուցահանդես կանցկացվի եվրոպական այլ մայրաքաղաքներում՝ Մադրիդում, Լիսաբոնում, Բեռլինում և Փարիզում, իսկ մայիսի 28-ին Կիևի Միխայլովսկայա հրապարակում բացվել է ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական