«Նորմալ պայմաններում Ուկրաինան չէր կարող հավակնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին». այս մասին ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Թեկնածուի կարգավիճակը ենթադրում է տարիներ տևող գործընթաց. Սերբիան՝ որպես օրինակ: Սա բանակցությունների միայն մի գլուխ է: Մենք դա անում ենք, քանի որ ռազմական գործողություններ կան, և հավատում ենք, որ դա ճիշտ կլինի»,- ասաց նա։
Մակրոնը նշել է, որ այս կարծիքին են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան, որոնց առաջնորդները հինգշաբթի այցելել են Կիև. «Կարգավիճակի տրամադրման որոշումը պետք է կայացվի հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Նման քայլին հավանություն տալը ուժեղ քաղաքական ժեստ կլինի Ուկրաինայի համար՝ նշանավորելով դեպի ԵՄ երկար ճանապարհի սկիզբը, ինչպես նաև՝ ազդանշան Ռուսաստանի համար»: