Միջազգային

Ուկրաինայի դաշնակից երկրները 1մլրդ դոլարով ավելացրել են ռազմական օգնությունը

Ուկրաինայի դաշնակից երկրները 1մլրդ դոլարով ավելացրել են ռազմական օգնությունը

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի երրորդ հանդիպմանը, որը կոչվում է «Ռամշտայնի ձևաչափ», շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարներն ու բանակների ԳՇ պետերի միավորումն է։ Հանդիպմանը քննարկվել է Կիևին նոր զինատեսակներ տրամադրելու հարցը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ԳՇ պետ Մարկ Միլին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել են նոր ռազմական օգնության տրամադրման մասին։ «Միացյալ Նահանգները լրացուցիչ 1 միլիարդ դոլարի անվտանգության փաթեթ կտրամադրի Ուկրաինային»,- ասել է Լլոյդ Օսթինը։ Նոր փաթեթը կներառի 18 M777 հաուբից և քարշակի համար նախատեսված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև՝ 46 հզ 155 մմ տրամաչափի արկեր։ Ուկրաինան կստանա նաև կառավարվող հրթիռներ՝ բազմակի արձակման համակարգերի համար (MLRS):

Այս փաթեթից 650 միլիոն դոլարը կտրամադրվի առանձին հիմնադրամին, որը Ուկրաինային թույլ կտա՝ ստանալ ևս երկու «Հարփուն» առափնյա պաշտպանական համակարգեր, ինչպես նաև՝ հազարավոր գիշերային տեսողության սարքեր, ջերմային սենսորներ և օպտիկական տեսանոցներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական