Միջազգային

Եվրոպական առաջնորդներն այցելել են Իրպեն

Եվրոպական առաջնորդներն այցելել են Իրպեն

Ուկրաինա ժամանած Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդներն այցելել են Իրպեն, որը պատերազմի առաջին իսկ օրերից դարձավ Կիևի առանցքային մարտադաշտը և ենթարկվեց ռուսական զորքերի զանգվածային հրետակոծության։ Իրպենը միացված է Կիևին գետի կամրջով, որը փետրվարի 25-ին ուկրաինացի զինվորականները պայթեցրել են՝ կասեցնելու ռուսական տանկերի առաջխաղացումը։

Մի քանի շաբաթ տևած կատաղի մարտերից հետո ուկրաինական բանակը վերադարձրեց քաղաքի վերահսկողությունը։ Իրպենում 290 զոհված խաղաղ բնակիչների դի է հայտնաբերվել։ Էմանուել Մակրոնին, Օլոֆ Շոլցին և Մարիո Դրագիին պատմել են այն մասին, թե ինչ է կատարվում այժմ քաղաքում, և ինչ աշխատանքներ են տարվում՝ կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական