Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները ժամանել են Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել են եվրոպական երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Սպասվում է որ բանակցությունների առանցքային հարցերն են լինելու ռազմական, քաղաքական, ֆինանսական աջակցությունների ծրագրերն ու հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը։