Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ «Մենք խոսում ենք այսօր ռմբակոծության տակ գտնվող ուկրաինացիների ապագայի մասին: Կարծում եմ՝ այս ազդանշանը պետք է տրվի ԵՄ անդամության բանակցությունների մեկնարկի համար, և ես հույս ունեմ, որ դա արագ տեղի կունենա։ Բանակցություններն, իհարկե, ժամանակ են պահանջելու», - հավելել է Բոնը։