Միջազգային

«Ուկրաինայում պատերազմը չի կարող դադարեցվել՝ առանց ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության»․ Քլարկ

«Ուկրաինայում պատերազմը չի կարող դադարեցվել՝ առանց ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության»․ Քլարկ

«Ուկրաինայում պատերազմը չի կարող դադարեցվել՝ առանց ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության». այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկը. «Գաղափարը, որ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն ու դաշինքի մյուս անդամներն այժմ պաշտպանում են, որ ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել, քանի դեռ նրա վրա ուղիղ հարձակում չի եղել, այդ գաղափարը մնացել է 90-ականներին: Ժամանակն է դասեր քաղել»: 

Քլարկի հավելմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է միջամտի. «Եկեք դա պաշտոնապես ընդունենք և ստիպենք ռուսներին՝ դադարեցնել կրակը»։

Ըստ ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալի՝ դաշինքը կամ պետք է դուրս գա ուրվագծված շրջանակներից, կամ՝ դադարեցնի իր գործունեությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական