Միջազգային

«Ժամանակն Ուկրաինայի դեմ է աշխատում»․ Զելենսկի

«Ժամանակն Ուկրաինայի դեմ է աշխատում»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ներկայումս ժամանակն աշխատում է իր երկրի դեմ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչպես է որոշումներ կայացնում ներկա պայմաններում, Զելենսկին ասել է. «Մենք պետք է գործենք, ժամանակը աշխատում է թշնամու, ոչ՝ մեր օգտին»։ Նա հավելել է, որ իր երկիրը ժամանակ չունի անպտուղ բանակցությունների համար. «Մենք պատրաստ ենք բանակցել միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական