Միջազգային

Բրիտանական հետախուզությունը նշել է ռուսական զորքերի հարձակման նոր ուղղությունները

Բրիտանական հետախուզությունը նշել է ռուսական զորքերի հարձակման նոր ուղղությունները

Ռուսական բանակն իր ուժերը կենտրոնացրել է Սևերոդոնեցկի շուրջ։ Բացի այդ՝ նրան հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել Խարկովի մոտ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն։

«Ռուսաստանի հիմնական օպերատիվ ջանքերը ուղղված են Դոնբասում գտնվող Սևերոդոնեցկի դեմ: Նրա արևմտյան զորախումբը, հավանաբար, մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ, մի փոքր առաջխաղացում է կատարել Խարկովի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, անցած շաբաթավերջին Սևերոդոնեցկի շուրջ մարտերը շարունակել են մոլեգնել: Առաջիկա ամիսներին գետերի անցումները, ամենայն հավանականությամբ, կդառնան պատերազմի կարևորագույն որոշիչ գործոններից մեկը:

Դոնբասում Ռուսաստանի ճակատային գծի առանցքային 90 կիլոմետրանոց կենտրոնական հատվածը գտնվում է Սեվերսկի Դոնեց գետից արևմուտք:

Դոնբասում հարձակման ներկա օպերատիվ փուլում հաջողության հասնելու համար Ռուսաստանը կամ պետք է կատարի հավակնոտ կողային գործողություններ, կամ իրականացնի գետերի գրոհային հատումներ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական