Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում հայտարարել է, թե հույս ունի, որ ԵՄ երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր դիրքորոշում հայտնել ԵՄ անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ։
Նրա խոսքով. «Նպատակն այն է, որ Եվրոպական խորհրդի արդյունքներով մենք ունենանք ընդհանուր դիրքորոշում, որը կարտացոլի իրավիճակի պատմական նշանակությունը»:
Եվրոպական հանձնաժողովը հունիսի 17-ին կառաջարկի Ուկրաինային շնորհել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: