Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը վերադարձել է Կիև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու, Ուկրաինայի վերականգնման և Եվրամիությանն անդամակցելու առաջընթացը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Նախագահ Զելենսկու հետ ես կամփոփեմ վերակառուցման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքը և այն առաջընթացը, որն Ուկրաինան հասել է իր եվրոպական ճանապարհին»,- գրել է նա Twitter-ում: