Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 000 զինծառայող, գրում է iz.ru-ն։ Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պատերազմի առաջին օրերին Ուկրաինան օրական մոտ 100 զոհ էր ունենում։
Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան ամեն օր կորցնում է 100-200 զինծառայող, ինչը պայմանավորված է «կողմերի հնարավորությունների հավասարության բացակայությամբ»։