ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 7,5 միլիարդ դոլարի օգնություն՝ բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
Հինգշաբթի օրը դեսպանն ասել էր, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային արդեն հասել է 1 միլիարդ դոլարի, նա հավելել էր, որ սպասվում է ևս 7,5 միլիարդ դոլարի օգնություն՝ չհստակեցնելով, սակայն, թե այդ միջոցները ինչի համար են օգտագործվելու։
Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց Ուկրաինային 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության օրենքը, որից մոտ 20 միլիարդը ուղիղ կերպով կուղղվի ռազմական օգնությանը: