Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian թերթին ասել է, որ այժմ Դոնբասում «հրետանային պատերազմ» է, և դրա արդյունքը կախված է նրանից, թե ինչ ու ինչքան զենք կտա Արևմուտքը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այս հրետանային պատերազմում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց մեկ հրետանի ունի, մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի մոտ 10%-ը»,- մեջբերում է թերթը Սկիբիցկիի խոսքերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-6000 հրանոթ։
«Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ հրետանային զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր»,- ասել է նա։