LetterOne-ի համահիմնադիր և Alfa Group-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում է քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը։ «Ֆրիդմանը խորհրդակցում է ուկրաինական իշխանությունների հետ՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու և իր հիմնական ակտիվները Ուկրաինայում վերագրանցելու նպատակով։ Նման սցենար հնարավոր է նաև ուկրաինական ծագումով այլ խոշոր ռուս գործարարների համար, օրինակ՝ Վիկտոր Վեկսելբերգի, ով ծնվել է Դրոհոբիչում»,- ասել է նա։
«Ուկրաինայի համար դա կլինի լավագույն լուծումը, եթե ռուս միլիարդատերերը հարկեր վճարեն իրեն, ոչ թե՝ Ռուսաստանին»,- ասել է Նովիկովը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել պատժամիջոցների կոալիցիա, որին պետք է միանան Թուրքիան, Իսրայելը և, հնարավոր է, ԱՄԷ-ն, ուստի իսրայելական անձնագրի տեր Ֆրիդմանը դժվար թե խուսափի պատժամիջոցներից, եթե պարզապես հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից և հրաժարվի ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն։ «Բացի այդ՝ պատժամիջոցներից դուրս գալու տարբերակներից մեկը կարող է լինել միայն ապաշխարելը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին»,- հավելել է Նովիկովը։