Միջազգային

Ուկրաինան 5600 գերի ունի և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. The Independent

Ուկրաինան 5600 գերի ունի և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. The Independent

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի համար պատկերը բավականին մռայլ է։ Ռուսաստանը մարտական ​​գոտում ունի 20 անգամ ավել ինքնաձիգ, բազմակի անգամ ավել հրթիռային համակարգեր և 40 անգամ ավել զինամթերք։

Կիևի մերձակայքում MLRS-ի հրթիռները գրեթե սպառվել են։ Պատերազմի առաջին փուլում հակատանկային զենքերը լավ էին աշխատում, բայց հիմա, երբ հեռահար հրետանու դերը որոշիչ է դարձել, կորցնում են իրենց նշանակությունը։

«Սա բացարձակ անհավասարության վիճակ է ստեղծում մարտի դաշտում, էլ չասած օդում հակառակորդի ինքնաթիռների լիակատար գերակայության մասին, որը միայն երբեմն կարելի է շտկել Stingers («երկիր-օդ» հրթիռներ) կիրառմամբ և ռուս օդաչուների սխալներով»,- նշվում է հրապարակման մեջ։

Արդյունքում Ուկրաինան մեծ կորուստներ է կրում, ավելի հաճախակի են դարձել դասալքության և հանձնվելու դեպքերը։ Ուկրաինան գերեվարել է 550 ռուս զինվորականի, Ռուսաստանը՝ ավելի քան 5600 ուկրաինացու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական