Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը մտադիր է ստեղծել խորհրդատվական մարմին, որը կզբաղվի «դեռուսիֆիկացիայի, դեկոմունիզացիայի և ապագաղութացման» հարցերով։
Ինչպես նշվում է, նոր խորհրդի նպատակները կներառեն խորհրդային անցյալի հուշարձանների և այլ օբյեկտների ապամոնտաժումն ու տեղափոխումը: Միևնույն ժամանակ, որոշումները պետք է կայացվեն տիմ-երի և հասարակության հետ երկխոսության արդյունքում:
Ինչպես պարզաբանել են մշակույթի նախարարությունում, ռուսական լայնամասշտաբ ներխուժման պատճառով զգալիորեն ակտիվացել է խորհրդային և ռուսական ժառանգությունը ուկրաինականով փոխարինելու պահանջը։