Միջազգային

Ուկրաինան հացահատիկ չի արտահանի, քանի դեռ անվտանգությունն ապահովված չէ

Ուկրաինան հացահատիկ չի արտահանի, քանի դեռ անվտանգությունն ապահովված չէ

«Ուկրաինան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը կվերսկսի միայն այն դեպքում, եթե ապահովվի նրա անվտանգությունը». այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Օլեքսի Դանիլովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Մոսկվան կերաշխավորի ուկրաինական հացահատիկով նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստներն ականներից։ ՌԴ ղեկավարը նաև ասել էր, որ ՌԴ-ն կարող է ապահովել ապրանքների արտահանումը իրենց կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Ուկրաինան, ըստ Պուտինի, կարող է հացահատիկ արտահանել նաև ցամաքային ճանապարհով, իսկ ամենատրամաբանական ճանապարհը Բելառուսն է, «որի վրայից, սակայն, պետք է չեղարկվեն արևմտյան պատժամիջոցները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական