Միջազգային

Թուրքիան ուկրաինական հացահատիկը կգնի ավելի քան 25% զեղչով

Թուրքիան ուկրաինական հացահատիկը կգնի ավելի քան 25% զեղչով

Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայից հացահատիկ գնել ավելի քան 25% զեղչով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրիշչին՝ նշելով, որ Անկարան ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու համար ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում։ «Ուկրաինայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ավելի քան 25% զեղչով հացահատիկ գնելու վերաբերյալ, սակայն նրանք կանգնած են երկընտրանքի առջև՝ ապրանքների անվտանգության և արտահանման առումով և ցանկանում են, որ Թուրքիան այս գործընթացում հանդես գա որպես միջնորդ։ Ուկրաինան վստահում է մեզ»,- նախարարի խոսքերն է մեջբերել Yeni Şafak թերթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական