«Հռոմը, Փարիզը և Բեռլինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ընթացքում պնդում են բանակցությունների սկսման, ոչ թե՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու վրա». այս մասին շաբաթ օրն ասվել է The American Conservative ամսագրի հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ։ Այդ կապակցությամբ «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային զենք մատակարարել՝ պաշտպանվելու և ռազմի դաշտում ռուսներին հաղթելու համար, բայց ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ն պատրաստ չեն կռվել ուկրաինացիների համար»։ Ըստ ամսագրի հեղինակի՝ Ուկրաինան չի կարողանա բավականաչափ զենք ստանալ արևմտյան գործընկերներից՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար։