Միջազգային

Անկարան և Կիևը քննարկել են թուրքական բեռնանավերի անվտանգ անցման հարցը

Անկարան և Կիևը քննարկել են թուրքական բեռնանավերի անվտանգ անցման հարցը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և նրա ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովն անդրադարձել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռներն Ուկրաինա ուղարկելու հարցին։ 

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի նավահանգիստներում սպասող կոմերցիոն բեռնատար նավերի՝ Թուրքիա անվտանգ անցման հարցերը։

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են վերջին մի քանի ամիսներին Կիևի Բորիսպիլի օդանավակայանում գտնվող թուրքական ռազմաօդային ուժերի A400M երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռների մեկնման հետ կապված իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական