Միջազգային

Ռուսաստանը ՀՕՊ համակարգեր է տեղափոխել Զմեյնի կղզի. բրիտանական հետախուզություն

Ռուսաստանը ՀՕՊ համակարգեր է տեղափոխել Զմեյնի կղզի. բրիտանական հետախուզություն

Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ բրիտանական ռազմական հետախուզության հերթական զեկույցում ասվում է, որ «Մոսկվա» հածանավի կորստից հետո ռուսական բանակը ՀՕՊ համակարգեր, այդ թվում՝ «Տոր» և «Պանցիր» հրթիռային համակարգեր է տեղափոխել Սև ծովի Զմեյնի կղզի։

«Հավանաբար, այդ զինատեսակները նախատեսված են Զմեյնի կղզու մոտ գործող ռուսական ռազմանավերին հակաօդային պաշտպանությամբ ապահովելու համար»,- նշում է բրիտանական հետախուզությունը։ Նրա կարծիքով՝ Սերպենտինի մոտ ռուսական բանակի գործողությունները «օգնում են շրջափակել ուկրաինական ափը և կանխել ծովային առևտրի վերսկսումը, ներառյալ՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական