Միջազգային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի M270 հրթիռային համակարգեր

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի M270 հրթիռային համակարգեր

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի M270 բազմակի հրթիռային համակարգեր։ Որոշումը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, որը M270 MLRS-ի արտադրողն է։ Ըստ BBC-ի տվյալների՝ առայժմ խոսքը միայն երեք մասանոց խմբաքանակի մասին է, իսկ սկզբում ուկրաինացիները պետք է մեկնեն Բրիտանիա և սովորեն դրանց կիրառման առանձնահատկությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական