Միջազգային

Թուրքիան Ուկրաինային անվճար «Բայրաքթար»-ներ կտրամադրի

Թուրքիան Ուկրաինային անվճար «Բայրաքթար»-ներ կտրամադրի

Թուրքիան Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» անօդաչու սարքերը կտրամադրի անվճար:

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը հայտարարել է. «Անհավատալի է, որ Թուրքիան համաձայնվել է անվճար տրամադրել «Բայրաքթար»-ը, որի գնման համար Լիտվան գումար էր հավաքել։ Սա զարմանալի է: Հավաքված գումարով կգնենք «Բայրաքթար»-ին անհրաժեշտ զինամթերքը, իսկ մնացած գումարը կգնա Ուկրաինային աջակցելուն: Շնորհակալությո՛ւն, Թո՛ւրքիա»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիտվայի և Թուրքիայի ներկայացուցիչները Անկարայում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս Լիտվային գնել «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական