ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայում հակամարտությանը։
Նրա խոսքով. «Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում առկա որոշ տարաձայնություններին՝ կողմերը միակարծիք են, որ կառույցը չի դառնա այս հակամարտության կողմ: Ջո Բայդենն էլ չի փոխել իր դիրքորոշումը. մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա»։
Ըստ Սմիթի՝ Վաշինգտոնն այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական շփումներում դիվանագիտական առաջխաղացում չի ակնկալում, քանի որ Մոսկվան, պաշտոնյայի համոզմամբ, պատրաստ չէ դիվանագիտական լուրջ աշխատանքներ տանել՝ հակամարտությունը կարգավորելու համար։