Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են մոտ 60-100 սպանված և մոտ 500 վիրավոր։
Նրա խոսքով. «Իրավիճակն արևելյան Ուկրաինայում շատ բարդ է: Ամեն օր մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, մոտավորապես 500-ը վիրավորվում է մարտերում»։
Զելենսկին նշել է, թե ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում «պահում են պաշտպանությունն ըստ շրջագծի, իսկ Խարկովի մարզում՝ «հակահարձակում են իրականցնում և ճնշում գործադրում»։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ տարածքային զիջումների գնալ. «Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»։