Միջազգային

Ուկրաինան չի պատրաստվում հարված հասցնել ՌԴ տարածքին

Ուկրաինան չի պատրաստվում հարված հասցնել ՌԴ տարածքին

Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում Է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ:

Ուկրաինայի նախագահն այս կապակցությամբ նշել է. «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա:

Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական