Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար:
Նրա խոսքով. «Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»։
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիևի հետ: Նա նաև պնդել է՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող: