Միջազգային

Բլինքենն ու Կուլեբան քննարկել են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը

Բլինքենն ու Կուլեբան քննարկել են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը:

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Ուկրաինային շարունակվող ամերիկյան օգնությունը. «ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կիսվել են պարենային անվտանգության ոլորտում համաշխարհային ճգնաժամի կարգավորման ջանքերի մասին տեղեկատվությամբ»:

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն գործողությունների սերտ համակարգումը ՝ Ուկրաինային աջակցելու եւ ռազմական գործողությունների գլոբալ հետեւանքները վերացնելու համար:
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական