Միջազգային

Ուկրաինան ուտիլիզացրել է կործանված AN-225 Mria-ն (Տեսանյութ)

Ուկրաինան ուտիլիզացրել է կործանված AN-225 Mria-ն (Տեսանյութ)

Աշխարհի ամենամեծ Ան-225 «Մրիյա» ինքնաթիռի բեկորները դուրս են բերվել Գոստոմելից՝ հետագա ոչնչացման համար։ Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է զրահափոխադրիչը անգարից քարշ տալիս ինքնաթիռի ֆյուզելյաժի մի մասը։

Փետրվարի 28-ին Ukroboronprom կոնցեռնը հայտնել էր Կիևի մերձակա Գոստոմել օդանավակայանի ավերածությունների մասին՝ Ռուսաստանի կողմից աշխարհի ամենամեծ՝ An-225 Mriya բեռնատար ինքնաթիռի հրթիռակոծման հետևանքով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է ևս մեկ «Մրիյա» ինքնաթիռ կառուցել, սակայն դրա համար կպահանջվի 800 միլիոն դոլար։ «Տվյալ դեպքում խոսքը փողի մասին չէ, այլ ամբիցիայի հարց է»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինայի իմիջի կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական